Օդիս մեջ գնալով պակասում է բույրդ,
Կարոտիս շղթայի վրա օղակներ եմ ավելացնում ամեն օր …
Եթե չգաս՝ մի օր շղթաս կերկարի, կհասնի քեզ:
Թե ինչքան երկար է օրս,
Թե ինչքան դատարկ է տունս,
Թե ինչքան հեռու է քունս …
Դու չգիտես:
Ու որտեղ էլ, որ դու լինես,
Ետ բեր հետդ քունս, տունս …
Ետ բեր սիրո մեր ժամանակը: